Tert.am-ը գրում է.

Facebook և Instagram սոցցանցերը նոր գործիքներ են ներկայացրել, որոնք թույլ կտան օգտատերերին իմանալ այդ հարթակներում անցկացրած ժամանակի մասին ու վերահսկել այն: Այս մասին ասվում է սոցցանցերի ներկայացուցիչների համատեղ հայտարարությունում, տեղեկացնում է CNN-ը:

«Այսօր մենք հայտարարում ենք նոր գործիքների մասին, որոնք կօգնեն մարդկանց վերահսկել Facebook-ում և Instagram-ում անցկացրած ժամանակը. ակտիվության պանել, ամենօրյա հիշեցում և ծանուցումների քանակը սահմանափակելու նոր միջոց», - ասվում է Facebook-ի և Instagram-ի ներկայացուցիչներ Ամիտ Ռենեյդիվի և Դևիդ Գինզբերգի համատեղ հայտարարությունում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ակտիվության պանելում օգտատերերը կկարողանան տեսնել՝ միջինում ինչքան ժամանակ են իրենք անցկացնում որևէ սարքով այս կամ այն հավելվածում: Նաև հնարավոր կլինի օգտվել ամենօրյա հիշեցման ծառայությունից, որը կակտիվանա նշված սահմանաչափն անցնելու ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել