Panorama.am-ը գրում է.

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության, 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 16 094 ընտանիք, նշանակված նպաստների քանակը կազմել է 16 225:

Վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նպաստներից 11 828-ը տրվել է առաջին երեխայի ծննդյան դեպքում:

Երկրորդ երեխայի ծննդյան համար տրվել է 696 նպաստ, երրորդ երեխայի համար՝ 3 055,  չորրորդ երեխայի համար՝ 480,  5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 166 նպաստ: Ստացվում է, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում հայաստանցիներն առավել  շատ 3-րդ երեխա են ունեցել, քան երկրորդ:

Առավել շատ չորրորդ, ինչպես նաև 5-րդ  ու հաջորդ  երեխա ունեցողները երևանցիներն են: Չորրորդ երեխա  ունեցած ընտանիքների թվով Երևանին հաջորդում են Կոտայքն ու Արարատը:

Հիշեցնենք, որ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ երեխայի դեպքում՝ 1 մլն դրամ, չորրորդ երեխայի դեպքում՝ 1.5 մլն դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանտ մայիսին առաջարկեց  հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ: Ժողովրդագրական խնդիրներով զբաղվող մասնագետների կողմից այն քննադատության արժանացավ:

Հետաքրքիր վիճակագրությունը՝ աղյուսակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել