Բաղադրիչներ

  • բանան - 3 հատ
  • ընկույզ - 50 գր
  • շոկոլադ կաթնային - 100 գր
  • ճարպային սերուցք (33% և ավելի յուղայնությամբ) - 100 մլ
  • շաքարավազ - 2 ճ/գ

Պատրաստման եղանակ

  1. Ընկույզը լավ մանրացնում կամ բլենդերով հարում ենք։
    բանանով-դեսերտ-3
  2. Շոկոլադը բաժանում ենք սալիկների, ավելացնում ենք 2 ճ/գ սերուցքն ու միասնին հալեցնում ենք։
    բանանով-դեսերտ-4
  3. Ստացված շոկոլադե զանգվածին ավելացնում ենք ընկույզն ու խառնում ենք։
    բանանով-դեսերտ-5
  4. Սերուցքի մնացած մասը հարում ենք այնքան, մինչև թեթևակի պնդանա, ապա ավելացնում ենք 2 ճ/գ շաքարավազն ու հարում ենք այնքան, մինչև լավ պնդանա։
    բանանով-դեսերտ-6
  5. Բանանները մաքրում ենք, բաժանում ենք երեք հավասար մասերի, որոնք էլ իրենց հերթին՝ երկու մասի։
    բանանով-դեսերտ-7
  6. Բանանի յուրաքանչյուր կտորի վրա լցնում ենք շոկոլադե-ընկուզային զանգվածը։
    բանանով-դեսերտ-8
  7. Վրան լցնում ենք սերուցքը։
    բանանով-դեսերտ-9
  8. Վրան շաղ ենք տալիս քերիչով անցկացրած շոկոլադն ու մատուցում ենք։
    բանանով-դեսերտ-10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել