Վերջին տարիներին աշխարհում իսկական պատերազմ է ընթանում կաթնամթերքի պաշտպանների և նրանց միջև, ովքեր գտնում են, որ մեծահասակների համար կենդանական սպիտակուցը ոչ մի օգտակար հատկություն չունի։

Ինչպես հաղորդում է Clutch.ua կայքը՝ Սրտի ամերիկյան ասոցիացիան հայտարարել է մի տեսության մասին, որը որոշում է, թե որքան կարող է մարդը մսի և կաթնամթերքի տեսքով հագեցած ճարպեր ուտել՝ առանց օրգանիզմին վնասելու։

Գիտնականները երկու ճամբարի են բաժանվել. մի մասն ասում են, որ հագեցած ճարպերը շատ վտանգավոր են առողջության համար, իսկ մյուսները աջակցում են կաթնամթերքի արտադրությանը և մարդկանց խորհուրդ են տալիս կաթ խմել, կաթնաշոռ ու կարագ ուտել։

Սիրտն իրոք տուժում է մսի մեջ եղած հագեցած ճարպերից և կաթնամթերքից։ Սննդաբանները կոչ են անում սահմանափակել այդ տեսակի սննդի օգտագործումը։ Օրական օգտագործման համար թույլատրելի հագեցած ճարպերի խելամիտ չափաբաժինը չպետք է գերազանցի 7%-ը։

Այսպիսով, նախաճաշին երկու ոչ մեծ կտոր հաց ու կարագ ուտելու դեպքում մենք լրացնում ենք ճարպերի օգտագործման օրական թույլատրելի նորման։

Այսպիսով, ստացվում է, որ մեր օրական սննդակարգի 90%-ը պետք «մաքուր» լինի հագեցած ճարպերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել