«Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարակա­նից հետո քաղաքի վարչական որոշ շր­ջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում: Նրանց հետագա ղեկավարումը դեռևս շարու­նակում է օդում կախված մնալ: Նրան­ցից մի քանիսն անգամ հրաժարականի դիմումներն արդեն ներկայացրել են: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյունների՝ հրաժարականի դիմում ար­դեն գրել է Էրեբունի վարչական շրջա­նի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանյանը: 

Տեղեկությունը ճշ­տելու նպատակով «Ժողովուրդ» օրա­թերթը զրուցեց քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, որը նշեց. «Նման տե­ղեկություն չունեմ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել