Shantnews.am-ը գրում է.

Բնապահպանները քիչ առաջ ահազանգեցին Ամուլսարի տարածքում հրդեհի բռնկման մասին: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Սարավանի ու Գնդեվազի միջև ընկած հատվածում խոտածածկ տարածք է այրվում՝ ընդհանուր առմամբ 5 հեկտար՝ այս պահի դրությամբ: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից նշեցին, որ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, հրդեհը մեկուսացված չէ:

Բնապահպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ խնդրին տեղյակ են, համագործակցում են ԱԻ նախարարության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել