Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան, որն ամենամյա Жара երաժշտական փառատոնին ներկա լինելու նպատակով այցելել է Բաքու, Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության հետ զրույցում խոսել է ԼՂ հակամարտության մասին:

Նա նշել է, որ ՌԴ-ն անկեղծորեն ուրախ է, որ երկկողմ համաձայնությամբ շարունակվում են շփումները: «Մենք միշտ ողջունել ենք և նպաստել փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության զարգացմանը»,- նշել է  Զախարովան:

Ըստ նրա` այդ շփումների լավ արդյունքը խնդարահարույց հարցերի լուծման միջոցն է:

«Ռուսաստանը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և՛ միջնորդ հանդիսանալով, և՛ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բարեկամ երկիր լինելով, հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ»,- ընդգծել է Զախարովան:

«Ռուսաստանը պատմականորեն իրեն դրսևորել է որպես պատասխանատու միջնորդ, որը բազմիցս հենց գործով է ապացուցել իր միջնորդական դերը: Այդպես է լինելու նաև ապագայում: Մեր դիրքորոշումը ԼՂ  հարցի վերաբերյալ անփոփոխ է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել