Հուլիսի 28-ին Գաբրիել Սուդուկյանի անվան ազգային ակադեմիակական թատրոնում տեղի ունեցավ A-ERA պարային ստուդիայի արդեն չորրոդ հաշվետու համերգը: 2010 թվականին հիմնադրած ստուդիան՝ գեղարվեստական ղեկավար  Ծովինար Ջիլավյանի կողմից, արդեն բազում հաջողություններ է գրանցել: Համերգին ներկա էր նաև BlogNews.am-ը և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Համերգային ծրագիրը բավականին մասշտբային էր, Ծովինարը նշում է, որ գրեթե մեկ տարի նախապատրաստվել են: Կային նաև երկու նոր ստեղծագործություններ, որոնցով զբաղվել է Duetro Studio-ի Էդգար Ալեքսանյանը: Համերգային ամբողջ ծրագրի գաղափարը Ծովինարին էր, թե երաժշտական մասին  և թե բեմադրությունը: Իհարկե աջակեցել են նաև ընկերները, բայց վերջնական որոշում կայացնողը Ծովինարն է եղել: 

«Երբ նոր էր բացվել ստուդիան, թվում էր բավականին բարդ է սկզբնական փուլերը հաղթահարելը, բայց հիմա երբ հետ եմ նայում, հասկանում եմ՝ որքան հարթ է այդ ամենը ինձ համար և թե որքան մասշտաբային աշխատանքներ ենք իրականացրել: Իսկ արդեն այսօր ես վայելում եմ իմ ներդրած աշխատանքներ արդյունքները: Ինչ վերաբերում է խմբի անվան ընտրությանն, ասեմ, որ նույնիկս մեկ մեծ մենահամերգ ենք նվիրել այդ թեմային, քանի որ երկու տարի խումբը գործում էր, բայց ներկայանում էր տարբեր անուններով: Որոշեցի A-ERA դնել, բայց այլ իմաստով, հետո Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը օգնեցի անվան ընտրության հարցում՝ արանքում պարզապես դնելով գիծ, A՝ որպես առաջին, իսկ ERA` դարաշրջան, այդպես էլ մեր անվանում վերջնականապես հաստատվեց»,-պատմում է Ծովինարը:

Ի դեպ, համերգային ծրագրի ժամանակ Ծովինարը նախընտրել է պարզապես լինել իր սաների կողիքն և ընթացքին հետևել հետնաբեմից, միայն սկզբում և վերջում գեղարվեստական ղեկավարը ստուդիայի պարուսույցների և դասավանդողների հետ բեմ բարձրացավ: A-ERA Art School-ում դասավանդում են՝ Նորայր Եղյանը, Ջոնի Հովհաննիսյանը, Վանուշ Շահինյանը, Ռոբերտ Հակոբյանը, Լիլիթ Սարգսյանը, Արաքս Խաչատրյանը, Մարիանա Մուրադյանը, Գոհար Գրիգորյանը և Իրեն Շահվերդյանը: Ծովինարը դասավանդում է ժողովրդական և դասական բաժիններում:

«Երբ հիմնադրեցի պարային ստուդիան մենք մոտավորապես չորս տարի ներկայանում էինք միային որպես պարային դպրոց , հետո Նորայրը Եղիայանին առաջարկեցի թատերախմբի բաժնում դասավանդել, քանի որ պարն անմիջական կապ ունի դերասանության հետ: Այդպես մենք հիմնացինք A-ERA թատերախումբը, հետո առաջարկեցի Ջոնի Հովհաննիսյանին դհոլի դասընթացներ անցկացնել դպրոցում, այնուհետև բացվեց  մեզ մոտ Break dance-ի բաժին, ունենք նաև կովկասյան պարեր, լատինաամերիկյան դեռ չունենք, բայց  շուտով այդ ճյուղն էլ կլինի»:

A-ERA պարային խումբն աշխատում է նաև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ, Ծովինարի համար դա ևս մեծ հաղթանակ է: Երգիչ-երգչուհիների շարքում են՝ Թաթա Սիմոնյանը, Ռազմիկ Ամյանը, Սոֆի Մխեյանը, Էրիկ Կարապետյանը, Սիլվա Հակոբյանը, Սոսո Պավլիաշվիլին, Արա Մարտիրոսյանը, Նարեկ Բավեյանը, Վաչե Ամարյանը, Արկադի Դումիկյանը և այլք: «Մենք հիմնականում ներկայանում ենք աղջիկներով, բայց կար ժամանակահատված,  երբ աշխատում էինք նաև տղաների հետ:  Դժվարանում եմ ասել, թե ինչով է պայմանավորած աղջիկներով ներկայանալու փաստը, բայց չենք էլ խուսափում ներկայանալ տղաների հետ, եթե կա դրա պահանջը»:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել