Մարտի 1-ի էջը պիտի փակվի: Փակելու միակ ձևը արդար դատավարությունն է: Դատավարություն, որը ավելի շատ պատասխաններ կտա, քան հարցեր կհարուցի: Նախկին դատավարությունները իմ համար այդ էջը չփակեցին: Չգիտեմ, կարող է հերթական մեդիա մանիպուլյացիան էր, համենայնդեպս այդ մեդիա մանիպուլյացիային ահագին մարդ զոհ գնաց, ու հիմա լիքը հարցեր ունի: Ընդ որում, իհարկե ոչ պակաս կարևոր էջեր են հուլիսի 2016-ի 17-ը, 1999-ի հոկտեմբերի 27-ը, 1996-ի սեպտեմբերի իրադարձությունները:

Երեք օր է հետևում եմ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների շուրջ աղմուկին ու փորձում հասկանալ՝ արդյոք սա Մարտի 1-ը փակելու փորձ է, թե քաղաքական հետապնդում ու վենդետա: Ցավոք պետք է արձանագրեմ, որ էս պահին հարցերը շատ ավելի շատ են, քան պատասխանները: Հուսով եմ դատավարության պրոցեսը կկազմակերպեն իրավաբանները, ոչ թե Ազատություն ռադիոկայանն ու կառավարության ֆեյսբուքյան ակտիվը: Շատ կարևոր է, որ դատավարությունները ընդանան թափանցիկ ու ադեկվատ:

Քոչարյանի գլխավոր սխալը պաշտոն ստանձնելուց իր նախորդին գնահատական չտալն էր: Փաշինյանն այդ սխալից ոնց որ ուզում է խուսափել, ու սա շատ լավ նախադեպ է: Մնում է տակից դուրս գա: Մնում է ապացուցի, որ իր բոլոր թեզերը կեղծ չէին և որ նա տարբերվելու է նախորդներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել