Կոլումբացի հայտնի փոփ երգչուհի Շակիրան հազիվ է փրկվել ավիավթարից: Միջադեպը տեղի է ունեցել Կոլումբիայի Բարանկիլա քաղաքում՝ գրում է life.ru-ն:

Մի շարք համերգներից հետո Շակիրան ցանկացել է մեկնել Բահամյան կղզիներ, որտեղ ներկա պահին գտնվում է նրա ընտանիքը: Վերելքից 20 րոպե անց ինքնաթիռում ապահերմետիկացում է եղել: Ինքնաթիռի անձնակազմը որոշել է վերադառնալ, բարեբախտաբար, վթարային վայրէջքը առանց միջադեպի է անցել:

Երգչուհին դեռևս ոչ մի մեկնաբանություն չի տվել դեպքի առիթով:

Певицу в этом году преследуют неприятности

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել