Ինչպե՞ս պատժել երեխաներին, որ այդ պատիժը դասի վերածվի և չվնասի փոքրիկի առողջությանը։

Նախ պատիժը պետք է արդարացված լինի։ Դա նշանակում է, որ պատժելը չպետք է կախված լինի հայրիկի կամ մայրիկի տրամադրությունից։

Image result for discipline a child

Պատժելիս պետք չէ վիրավորել։ Անգամ պատժելիս ծնողը պետք է հարգանք տածի երեխայի նկատմամբ։ Հակառակ պարագայում նա չի հասկանա, որ իրեն պատժում են։

Պատիժը չպետք է կանխատեսումների հիման վրա լինի։ Այսինքն՝ երեխային չպետք է պատժել այն բանի համար, ինչ նա կարող է անել, օրինակ, երեք տարի անց։

Image result for discipline a child

Պատիժը պետք է նպատակ ունենա։ Նախ ծնողը երեխային պետք է վերլուծի՝ ինչի է փորձում հասնել դրանով։

Պատիժը պետք է լինի առանց հուզական կամ ֆիզիկական բռնության։ Պատժելիս չպետք է հուզական երանգ ավելացնել՝ մի քանի օր շարունակ ասելով, թե երեխան ինչպիսի վատ վարքագիծ է դրսևորել։ Դրա հետևանքով երեխան կարող է ճիշտ չընկալել պատիժը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել