Սափրվելու նպատակով կանանց օգտագործման համար նախատեսված սարքեր արտադրող Friction Free Shaving ընկերությունը պատմության մեջ առաջին հեռուստագովազդն է նկարահանել, որտեղ կինն իրականում սափրում է մարմնի մազերը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ տեսագրությամբ իրենք մտադիր են վերջ դնել կանացի մարմնի մազերը հետռուստադիտողին ցուցադրելու արգելքին։

«Կանայք իրական մազերն են սափրում, այլ ոչ թե ածելին հպում են մաքուր ոտքերին։ Մինչ այժմ դա արգելված էր հեռուստատեսությամբ ցուցադրելը։ Մենք սովոր ենք տեսնել, թե ինչպես են կանայք ձևացնում իբր սափրում են ոտքերը»,-հայտարարել է ընկերության համահիմնադիր Բրայար Քինը։

30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակում դերասանուհին Friction Free Shaving-ի ֆիրմային սարքով սափրում է թևատակերը և ոտքերը։ Գովազդն առաջին անգամ հուլիսի 27-ին ցուցադրել են բրիտանական Sky TV հեռուստաալիքի եթերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել