Չինաստանի Շանսի նահանգի Թայուան քաղաքում բնակվող կինը անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո բարդությունների հետ է բախվել։ Այս մասին հաղորդում է South China Morning Post պարբերականը։

2017-ին աչքերի ձևը փոխելու նպատակով երկու պլաստիկ վիրահատությունից հետո 18-ամյա Սյաոբայի ձախ աչքը այտուցվել է, տեսողությունը վատացել է, ծագել են նաև այլ խնդիրներ։ Կլինիկայում աղջկան վստահեցրել են, որ դա նորմալ է և ամեն ինչ շուտով կանցնի։

Վերականգնողական շրջանը սովորաբար 2-3 օր է տևում, սակայն Սայոբայը մեկ տարի է, դրանով է տառապում։ «Տուժած աչքից արցունք է հոսում, կոպը նորմալ չի բացվում և փակվում, թարթիչները սխալ տեղից են աճում»,-ասել է նրա քույրը։

Հիվանդանոցը խնդիրը խոստովանել է միայն 2018-ի հուլիսին։ Աղջկան բուժելու համար Շանհայից մասնագետ է  հրավիրվել, որը ևս երկու լրացուցիչ վիրահատություն կանցկացնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել