Panorama.am-ը գրում է.

Փաստաբան Արամ Օրբելյանն ապօրինի է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը:

«Մենք բողոքարկելու ենք այդ որոշումը»,-ընթացող ասուլիսում հայտարարեց նա:

Նա քրեական գործում մի քանի զավեշտալի բաներ է տեսել, բայց իր իսկ խոսքով, ամենամեծ զավեշտն այն է, որ մինչև վերջ չի կարողանում հասկանալ մեղադրանքը:

«Ինչ-որ փաստեր են նկարագրված, որից հետո ասված է 300.1 հոդված, ընդ որում, այն նույն հոդվածն է, որ կա Միքայել Հարությունյանի ու  այլոց գործում: Մոտավորապես, այսպես է, ոնց որ ասեն Արամ Օրբելյանը արթնացավ, ցնցուղ ընդունեց, այսօր չսափրվեց, իջավ, նստեց ավտոմեքենան, ճանապարհին բենզին լցրեց, դրա համար ինքը մեղադրվում է գողության մեջ, որ պիտի կատարվի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել