Մասնագետները վստահեցնում են, որ զգեստապահարանում բացի ներքնազգեստից կա նաև ևս երկու իր, որոնք երկու օր շարունակ հագնել խորհուրդ չի տրվում: Դրանք են կրծկալը և կոշիկը:

Կրծկալին անհրաժեշտ է մեկօրյա հանգիստ, քանի որ հագած վիճակում այն ձգվում է և սկսում տձևանալ: Մյուս օրը հագեք մեկ այլ կրծկալ, որպեսզի նախորդը պահպանի սովորական ձևը:

Կոշիկի երկու զույգը պետք է ծառայի ձեզ հաջորդաբար: Եթե դուք ամեն օր կրեք նույն կոշիկը, ապա ճնշումը ամեն օր կլինի ոտքի նույն հատվածներում, ինչը շուտով կհանգեցնի ցավոտ զգացողությունների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել