Panorama.am-ը գրում է.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ մեկնարկած  բողոքի ինքնաբուխ ակցիան ավարտվեց։ 

Ինչպես հավաքվածներին տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը,   քանի որ Առողջապահության նապարար Արսեն Թորոսյանը  նշնակաված ժամին չներկայացավ բողոքի ակցիայի վայր , ապա բուժանձնակազմի անդամները և բողոքի ակցիայի մյուս ներկայացուցիչները   վաղը առավոտյան ժամը 10 ին կհավաքվեն նույն վայրում և քայլերթով կշարժվեն դեպի նախարարության  շենք։

«Եթե նախարարական  գլխարկը այդքան ծանր է, որ նա չներկայացավ այստեղ, ուրեմն՝ մենք կգնանք իր մոտ»,-ասաց ԱԺ պատգամավորը։

Նշենք որ բուժանձնակազմի ներկայացուցիչները ստորագրահվաք են կազմակերպել ի պաշտպանություն բուժհաստատության տնօրեն Արա Մինասյանի։ Եվ չնայած Ֆարմանյանի հնչեցրածին, որ ավարտվել է բողոքի  ակցիան, մասնակիցները դեռևս չեն հեռանում, քննարկումներ ու ելույթներ են ունենում ինքնաբուխ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել