Panorama.am-ը գրում է.

«Եթե հաջորդ ընտրությունների համար ամրագրենք կանանց քվոտաների 40-60 հարաբերակցությունը, ապա դա քաղաքական կուսակցություններին հնարավորություն կտա պատրաստել կին լիդերներ, կին օրենսդիրներ»,- ԸՕ քննարկումների ժամանակ խորհրդարանում այսօր ասաց  Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ դեմ է այս առաջարկին։  Նրա խոսքով՝ իմաստ չունի այսօր ամրագրել մի դրույթ, որը ուժի մեջ է մտնելու 5 տարի հետո:

«Որևէ մեկը երաշխիք չի կարող տալ, որ հաջորդ ընտրությունները կարող են լինել 2022 թվականին, կարող է լինեն, օրինակ, 2020 թվականին։

Այս հարցին իմաստ ունի անդրադառնալ հաջորդ ընտրություններին: Չամրագրենք մի դրույթ, որը վերաբերելու է 6 տարի հետո եկող խորհրդարանին։ Քաղաքական ուժերը չեն կարող պլանավորել, սա էլ հո կոշիկի արտադրություն չէ, ՀՆԱ-ի տոկոսի աճ չէ՞: Պետք է դիտարկենք քաղաքական գործընթացը, իսկ օրենքը պետք է արձագանքի հասարակության մեջ տեղի ունեցող միտումներին: Այսօր մենք ամրագրում ենք դրույթ, որը 5-6 տարի հետո ընտրություններին է վերաբերելու»,-  ասաց Սեյրանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել