Մասնագետները վստահ են, որ չափազանց փափուկ կամ չափազանց կոշտ բարձ օգտագործելը վզի շրջանում ցավեր է առաջացնում: Իսկ չափազանց կոշտ բարձով մեջքի վրա քնելը վիզը առաջ է բերում՝ գրում է telegraf.com-ը:

Հատուկ ըտրված բարձերը կարող են կանխել հիվանդագին երևույթները: Մասնագետները խորհուրդ են տալիս, որ քնելիս գլուխը մարմնի համեմատ գտնվի 30 աստիճան բարձրության վրա:

Կան նաև կրեատիվ բարձեր, որոնք հիշողություն ունեն և հետևելով ձեր սովորույթներին՝ կարող են երաժշտությամբ արթնացնել ձեզ: Այդ բարձերը բավականին թանկ արժեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել