Ավստրալիայի գիտնականները հետազոտել են «մաքուր և բնական» շշալցված ջուրը և այն, որը հոսում է ավստրալիացիների ծորակից: Պարզվել է, որ շշալցված ջրում հանքանյութերն ու աղերը ճիշտ բալանսավորված չեն:

Ամբողջ աշխարհում ընդունված է համարել, որ ծորակից հոսող ջուրն անվտանգ չէ առողջության համար, քանի որ լրացուցիչ քիմիական մշակման է ենթակա, բացի այդ հոսում է խողովակներով, որոնց մեջ մարդու առողջությանը վնասող ջրիմուռներ կարող են աճած լինել:

Սակայն վերջերս Ավստրալիայի գիտնականները հայտարարել են հետազոտության անսպասելի արդյունքի մասին. շշալցված ջուրը ավելի քիչ օգտակար է, քան ծորակի ջուրը:

Ըստ ջրում հանքանյութերի և աղերի ճիշտ հարաբերակցության, ծորակի ջուրն առաջատար է պարզվել: Միևնույն ժամանակ, շշալցված ջրի թթվայնության մակարդակը 7-ի է հավասար եղել, որը նորմայից բարձր է համարվում և կարող է վնասել ատամների էմալը: Այս ամենից ելնելով՝ փորձագետները խորհուրդ են տվել չհավատալ գովազդային հնարքներին, թե շշալցված ջուրն ավելի առողջարար է, իրականում ամեն ինչ կարող է հակառակը լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել