Բոստսվանում, Մորեմի ազգային արգելոցում բորենիանման շների ոհմակի հարձակումը էգ առյուծի և նրա ձագի վրա կարողացել է տեսագրել զբոսաշրջիկներից մեկը՝ Շեյլին Ֆերնանդոն։ Ավելի ուշ տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում։

«Ես խոսքեր չէի գտնում, այնպես էի անհանգստանում առյուծի և նրա ձագի համար։ Գիդը մեզ ասաց, որ նրա մյուս բոլոր ձագերը մահացել են։ Շները փորձում էին գրոհել, սակայն հետո հանձնվեցին և գնացին, իսկ առյուծն իր ձագի հետ անվտանգության մեջ հայտնվեցին։ Հաջորդ օրը մենք նորից տեսանք այդ շներին։ Մեկը վերքերի ցավից ոռնում էր», – պատմել է Ֆերնանդոն։

Մորեմի ազգային պարկում տարբեր վայրի կենդանիներ են բնակվում բորենիանման շների հարևանությամբ՝ ընձուղտներ, ռնգեղջյուրներ, առյուծներ, փղեր, գետաձիեր, զեբրներ և այլն։

Բորենիանման շները, ինչպես և բորենիները, չեն վախենում առյուծներից և սպառնալիք են ներկայացնում նույնիսկ խոշոր գիշատիչների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել