Հոլիվուդյան հայտնի դերասան Սիլվեստր Սթալոնեի նախկին կինը՝ 55–ամյա դերասանուհի Բրիջիտ Նիլսենը People ամսագրին խոստովանել է, որ կրկին մայրանալու զգացումը 54 տարեկանում օգնել է իրեն նորից «երիտասարդ» զգալ, բայց իրականում հինգերորդ ծննդաբերությունը շատ դժվար է անցել՝ կապված տարիքի հետ։

Բրիջիտը անկեղծ հարցազրույցում պատմել է, որ ավելի քան տասը տարի փորձել է երեխա ունենալ արհեստական բեղմնավորման միջոցով։ Դերասանուհին սառեցրել է իր ձվաբջիջները, երբ 40 տարեկան է եղել։ Բրիջիտը խոստովանել է , որ սկսել է պլանավորել ապագա հղիությունը, երբ հանդիպել է իր ներկայիս ամուսնուն՝ Մատիաս Դեսիին։

«Դա այնքան երկար ճանապարհ է,– ասում է Նիլսենը։ –Ես ուզում եմ, որ կանայք իմանան, որ ամեն ինչ հնարավոր է, բայց պետք է իրատես լինել»։

Դերասանուհին նաև նշել է, որ «երկար ու բարդ ուղի է անցել»։ Բացի այդ, նա բացատրել է, որ նման միջամտությունը այնքան էլ մատչելի չէ։

Родившая в 55 лет Бриджит Нильсен рассказала правду о пятой беременностиImage result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել