Բրիտանացի գիտնականները խորհուրդ են տվել սննդակարգում անպայման ընդգրկել խնձորը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել սիրտ–անոթային հիվանդությունների հավանականությունը։

Բժիշկներն ընդգծում են, որ խնձորի մեջ կալիումի և երկաթի բարձր պարունակությունը օգնում է ամրապնդել իմունիտետը և խուսափել սրտի հիվանդություններից։

Հետազոտությունները ցույց են տվել, որ խնձորի սիրահարները միջինում 12%-ով ավելի քիչ են տառապում սիրտ–անոթային համակարգի հիվանդություններից։

Ըստ մասնագետների՝ կանաչ խնձորը չափազանց օգտակար է սակավարյունության դեպքում, իսկ կարմիրը՝ նվազեցնում է հիպերտոնիայի հավանականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել