Panorama.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը վայրէջք կատարեց Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Panorama.am-ի թղթակիցը: Կառավարության ղեկավարը Ռուսաստանի այս քաղաքում է աշխատանքային այցով: Նա Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

ՀՀ վարչապետին դիմավորեցին Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Սանկտ Պետերբուրգի նահանգապեի տեղակալ Աննա Մետյանինան, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատող Հրայր Կարապատեյանը, ԱՊՀ ՄԽ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը և այլք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել