Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Առաջնորդության դպրոցի 2017-2018թթ. շրջանավարտների հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահն անմիջական զրույց է ունեցել երիտասարդների հետ, երկխոսության ձևաչափում պատասխանել երկրի զարգացման հեռանկարներին, առկա մարտահրավերներին, աշխարհասփյուռ հայության ներուժն օգտագործելու հնարավորություններին եւ մի շարք այլ թեմաների վերաբերող նրանց հարցերին, ինչպես նաեւ լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները:

Նախագահ Սարգսյանն էական է համարել պետության զարգացման տեսլական ունենալը:

«Պետք է ձևավորենք ոչ միայն մեր տեսլականը , այլ հասկանանք, թե առաջիկա 20-30 տարում աշխարհն ինչպես և որ ուղղությամբ է զարգանալու, մենք այդ ընթացքում որտեղ ենք գտնվելու: Տեսլականին համահունչ՝ պետք է ունենանք ծրագիր, որում հստակ կնշվեն առաջընթաց ապահովող ոլորտները, և ամեն կերպ քաջալերենք դրանց զարգացումը»,- նշել է նախագահը:

Ընդգծելով երիտասարդների, որպես վաղվա առաջնորդների, դերը՝ նախագահը կարևորել է նրանց ներուժը՝ հորդորելով ակտիվ մասնակցություն ունենալ երկրի զարգացման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել