Առաջին տիկնոջ խոսքերը ոչ մի ազդեցություն չեն ունենա Ադրբեջանում։ Այնտեղ Ազատություն ռադիոկայան չկա: Այնտեղ պետական քարոզչությունը իրենց գծից դուրս բան բաց չեն թողնի մեդիա դաշտ: Սա շատ լավ հասկանում են ՀՀ նոր կառավարության անդամները: Աննա Հակոբյանի խոսքերը ադրբեջանցի մայրերին չէին ուղղված, դրանք ուղղված էին հայ մայրերին: Հայ մայրերի համար պիտի իմաստազրկվի իրենց որդիների «մահվան բերան ուղարկելը»: Փաշոյան Կարպիսը չէր պլստացել, իր խոքերը եղել են և կան այս կառավարության գաղափարախոսությունը, այն է՝ «Հայրենիքի համար զոհվելը անիմաստ է, և դա կարող է անել միայն անգիտակից մարդը»: Կարպիսի ու Աննայի տարբերությունը նրանում է, որ Աննան ուզենա էլ չի կարա հրաժարական տա իր «պաշտոնից» և իր հասցեին մարդիկ չեն կարողանա նույն հայհոյանքները ուղղել, դե որտև ամեն դեպքում կին ու մայր է: Այս առումով, եթե Կարպիս Փաշոյանը զուտ հետախույզ դիվերսանտ է, ապա Աննա Հակոբյանը այս կառավարության գաղտնի զենքն է՝ Իսկանդերն է:

Հայասատանին ոչ մեկ չի կարող պարտադրել հող հանձնել, դա կարող է անել միայն այն հայ մայրը, որը կհրաժարվի իր զավակին զոհաբերել այդ հողի համար: Այն մայրը, որը հերոսության մեջ իմաստ չի տեսնի: Ընդ որում, եթե մահվան իմաստազրկման քաղաքականությունը լիներ երկկողմանի՝ Ադրբեջանի ու Հայաստանի կողմից, այս արշավի նախաձեռնողին կարելի էր Նոբելյան մրցանակ տալ: Մինչդեռ, միակողմանիի դեպքում, ճիշտը պետական դավաճանության համար հոդվածն է:

Հ.Գ. Թե բա՝ «ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։»: Հա էլի, ինչ կապ ունեն Բաքվի կամ, ասենք, Սումգայիթի ջարդերը մեր ինքնորոշման ցանկության հետ, լավ ապրում էինք էլի իրար հետ: Սաղ էդ նենգ դաշնակներն են մեղավոր: Հիշու՞մ եք Ալիևի էն ելույթը, որում նա ասում էր, որ Սերժ Սարգսյանի հեռացմանը հենց նա է մեծապես նպաստել: Եսիմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել