Panorama.am-ը գրում է.

Մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթին, որը կայանալու է Մինսկում  նոյեմբերին,  պաշտոնապես հաստատել են մրցույթի համար ռեկորդային թվով երկրներ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են Բելառուսի պետական հեռուստառադիոընկերությունը։

Այսօր Եվրոպական հեռարձակողների միությունը Բելառուսի պետական հեռուստառադիոընկերությանը, որպես «Մանկական Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչ,  ներկայացրել է մրցույթի մասնակից երկրների ցանկը։ Իրենց մասնակցությունը պաշտոնապես հաստատել է 19 երկիր՝ Հայաստան, Ալբանիա, Ավստրալիա, Ադրբեջան, Բելառուս, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ղազախստան, Մալթա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Նիդեռլանդներ, Ուելս։

Այսպիսով, Բելառուսում կայանալիք մրցույթին «Մանկական Եվրատեսիլ»  մրցույթի պատմության ընթացքում՝ սկսած 2003 թվականից, մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ։ Համեմատության համար նշվում է, որ առաջին մրցույթին մասնակցել է 16 երկիր, 2010-ին՝ 14,  2017-ին՝ 16։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել