Ամառը, ինչպես և արձակուրդային օրերը, իրենց եռուն շրջանում են։ Ինչ որ մեկն արդեն վայելել է ծովն ու արևը, մյուսները դեռ նոր են պատրաստվում։ Բայց ինչպես արդյունավետ անցկացնել հանգստի ժամանակը և միևնույն ժամանակ որակյալ հանգստանալ, գիտեն ոչ բոլորը։ Այստեղ կարևոր է ճիշտ որոշել առաջնահերթություններն ու սովորել կազմակերպել հանգիստը և, անհրաժեշտության դեպքում՝ հանգստի ընթացքում աշխատանքը։

Թե ինչպես դա անել, պատմում են հոգեբանները։

Եթե դուք շարունակում եք աշխատել հանգստի ընթացքում, դա կարող է վկայել ձեր անսահման զբաղվածության և ծանրաբեռնվածության մասին։

  1. Փորձեք աշխատանքի համար օրական 1-2 ժամ հատկացնել։

2. Աշխատեք արձակուրդի ընթացքում շատ շփվել երեխաների, ամուսնու, կնոջ հետ։

3. Դուք պետք է ինքներդ ձեզ հետ մնալու անձնական ժամանակ ունենաք, հատկապես, եթե մեծ ընտանիք ունեք։ Աշխատեք չանել սովորական գործեր։ Պարզապես նստեք, լողացեք և այլն։

4. Փորձեք օգտագործել արձակուրդն այն բանի համար, որպեսզի գոնե մեկ փոփոխություն մտցնեք ձեր կենսակերպում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել