Նիդերլանդներում 11 նորածին է մահացել, որոնց մայրերը հղիության ժամանակ գիտափորձի են մասնակցել՝ «Վիագրա» ընդունելով։

Ուսումնասիրությունը 2015-ից իրականացվել է Նիդերլանդների 10 հիվանդնաոցում։ 93 կանանց՝ ընկերքի գործառույթների նվազեցամբ, սիլդենաֆիլ են տվել՝ նյութ, որը վաճառվում է «Վիագրա» անվամբ։

Գիտնականները հույս ունեին, որ այդ բուժումը կօգնի տղամարդկանց շրջանում հաղթահարել էրեկցիոն դիսֆունկցիան և թոքային հիպերտենզիան, ինչպես նաև կնպաստի ընկերքում արյան շրջանառության բարելավմանը։

Գիտափորձը դադարեցրել են նախորդ շաբաթ, երբ անկախ հանձնաժողովը պարզել է, որ 17 երեխա թոքերի հետ կապված խնդրով է ծնվել, իսկ 11-ը մահացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել