Չին գիտնականները ատամները սպիտակեցնող նոր քիմիական նյութ են հայտնաբերել, որը կարող է կանխել էմալի վնասումը:

Բժիշկների խոսքով՝ տիտանի քիմիական դիօքսիդի նորացված տեսակի օգտագործումը կարող է արդյունավետ և անվտանգ լինել ատամների սպիտակեցման ժամանակ:

Տիտանի դիօքսիդը ողջ աշխարհում օգտագործվում է պլաստիկե իրերի, թղթի, ներկի և ատամի մածուկի սպիտակեցման համար, ինչպես նաև դիմահարդարման մեջ՝ բաց երանգ ստանալու համար:

Մասնագետները պնդում են, որ պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարվեն նախքան նյութը ատամների սպիտակեցման համար օգտագործելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել