Life.tert.am-ը գրում է.

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն այսօր նշում է 32–ամյակը։ Tert.am Life–ի հետ զրույցում Լուսինեն պատմեց, որ տարեդարձի օրը սկսվել է կեսգիշերին ամուսնու շնորհավորանքով, սակայն այդքանով երեկոն սահմանափակվել է։

«Կեսգիշերին միայն ամուսինս է հասցրել շնորհավորել  ինձ, հետո քնել եմ։ Քանի որ առավոտյան ուղիղ եթերի էի, բոլորին ասել էի, որ չեմ ցանկանում ուշ երեկոյան նշել ծնունդս»,– ասաց Լուսինեն, ապա հավելեց, որ արդեն այսօր առավոտյան օրը սկսել է աշխատավայրում` «Արմենիա TV»–ի ուղիղ եթերում։

Գործընկերները Լուսինեի համար տոնական տրամադրություն են ապահովել։ «Օրվա շատ հաճելի ու դրական սկիզբ եմ ունեցել»,– նկատեց նա։ Լուսինեի խոսքով` ներկայիս աշխատավայրում չի ֆիքսվում տարեդարձի օրն աշխատանքային կլինի՞, թե՞ ոչ, քանի որ մեծ հաճույքով է գնում աշխատանքի։

32-ամյակի առթիվ Լուսինեն խնջույք է կազմակերպել, որին հրավիրված են ընկերներն ու հարազատները։ Նա հայտնեց, որ ամեն տարի տոնում է տարեդարձը, քանի որ սիրում է այս օրը։

«Միշտ սիրել եմ նշել ծնունդս։ Նախապես պատրաստվում եմ, որովհետև սպասում եմ ծննդյանս տարեդարձին։ Եթե նույնիսկ խնջույք չանեմ, գիտեմ, որ, միևնույն է, բոլորը հավաքվելու են։ Քանի որ ունեմ ընկերներ, որոնց հետ շատ եմ սիրում ժամանակ անցկացնել նաև առօրյայում, տարեդարձս ևս մի առիթ է մի լավ ուրախանալու համար»,– ասաց Լուսինեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել