Tert.amLife-ը գրում է
Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ սեպտեմբերի 15-ին և 16-ին Comedy Club փառատոնն առաջին անգամ կկայանա Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հայաստանյան հատուկ թողարկումները աշնանը կլինեն «THT»–ի եթերում։ Այսպիսով` Tert.am Life–ը ներկայացնում է նոր մանրամասներ միջոցառման մասին։ Կազմակերպիչները վստահ են` այդ օրերին Երևանը կվերածվի նաև հումորի մայրաքաղաքի:
Ստեղծագործական թիմը հայտնում է, որ ցանկացած Comedy Club փառատոն իրադարձություն է, որն, անպայման, դառնում է պատմություն։ Ռեզիդենտները (ինչպես փառատոնի հերոսներն են կոչում իրենք իրենց) արդեն անցկացրել են հումորի շաբաթ Յուրմալայում, մեքենաների շարժիչների որոտի ներքո ելույթ են ունեցել Սոչիում կայացած «Ֆորմուլա-1» մրցավազքի ժամանակ, այս անգամ նրանք կժամանեն Երևան, ընդ որում՝ քաղաքի 2800-ամյակի տոնախմբության օրերին։
 
 
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ ժամանելու են  բոլորը՝ Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Люсёк» Սորոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեվ» եռյակը, Դմիտրի Գրաչովը, նույնիսկ, USB խումբը, որի գործունեությունն արգելված է ՌԴ տարածքում, ինչը լավ նորություն է յուրահատուկ երաժշտության սիրահարների համար։
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել