Ես անկեղծ զարմանում եմ ինչի եք բողոքում Կարգին Հայկոյի քաղաքապետ դառնալու հեռանկարից: Եթե նեղվելու պատճառը «մենք կրկեսի վերածելու հայրենիք» չունենք թևավոր խոսքն ա ուրեմն դուք դեռ իրոք չեք հասկացել, որ իրավիճակ է փոխվել: Ուրեմն մի հատ պատկերացրեք ի՞նչ վատ կլինի, որ Երևանի քաղաքապետը անընդհատ լինի մեր տանը, հեռուստացույցից այն կողմ` մի դեպքում Վեգայի գովազդում, մի դեպքում Վեստայի գովազդում, մի դեպքում VLV-ի գովազդում, մի դեպքում սիթքոմում ինչ որ անհաջողակի դերում, մի դեպքում ամերիկյան 80-ականների ֆիլմերից թխած հայկական սուպեռ մամայի դերում, մի դեպքում «Նոր Հայաստան կերտելիս»: Էլ չխոսած փողոցներում տարբեր գովազդային վահանակների վրա անընդհատ ամեն քայլափոխի դուք, մենք բոլորս հնարավորություն կունենանք շփվելու հաջողված դերասան, հաջողակ ֆիլմերի կրկնօրինակող և վերջիվերջո «մեր սրտի քաղաքապետ» Հայկ Մարությանի հետ: Ինչի եք բողոքում չեմ կարողանում հասկանալ, ախր դրանից էլ լա՞վ տարբերակ: 
Իսկ, եթե այսքան դրական կողմերը լսելուց հետո էլ չեք համակերպվում փոխված իրողությունների հետ և, այնուամենայնիվ, ապավինում եք «մենք կրկեսի վերածելու երկիր չունենք» կարգախոսին, ապա ունեք ևս մի տարբերակ` դիմել հակապետական սաբոտաժի, ընտրել ոչ թավշյա հեղափոխության թեկնածուի և մեեեեծ նկարահանման հրապարակի չվերածել քաղաք Երևանը: Մտածեք, քանի ժամանակ ունեք ու ավելի լավ ա ընդունեք, որ երկրում իրավիճակ ա փոխվել ու առանց զահլա տանելու ընտրել ունիվերսալ քաղաքապետի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել