«ՀՀ առաջին փոխվարչապետ Արա­րատ Միրզոյանի և, ընդհանրապես, կառավարության դեմ արշավը խորը արմատներ ունի: «Ժողովուրդ» օրա­թերթի տեղեկություններով՝ վերջերս ամերիկյան հարցերով փորձագետ Արեգ Գալստյանը հանդիպել է ՀՀ ար­տաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:


Գալստյանը նախա­րարից խնդրել է իրեն տալ արտահաս­տիքային խորհրդականի պաշտոն, սակայն մերժում է ստացել: Միևնույն ժամանակ արդեն Մնացականյանը նրան առաջարկել է համագործակցել հետագայում, սակայն ոչ պաշտոնի գնով: Եվ կարելի է ենթադրել, որ Գալստյանը շատ ծանր է տարել՝ որոշ­ելով վրեժ լուծել ՀՀ նոր իշխանու­թյուններից, իսկական արշավ սկսելով կառավարության դեմ: Իսկ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցն էլ դարձել է ամենալավ առիթը նման քայլի գնալու համար: 

Նրան այս հարցում օգնում են նախկին իշխանության որոշ ներկայա­ցուցիչներ, որոնք մեծ փորձ ունեն կեղծ տեղեկատվություն մատուցելու և սոցիալական ցանցերում արշավ կազ­մակերպելու մեջ:


«Ժողովուրդ» օրա­թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Գալստյանից. «Ես հան­դիպումներ եմ ունեցել տարբեր բարձ­րաստիճան պաշտոնյաների հետ: Սա­կայն դրանցից ոչ մեկի ժամանակ պաշտոնների հարց չի քննարկվել, և միակ մարդը, ով ինձ պաշտոն է առա­ջարկել, եղել է ԱԱԽ քարտուղար Ար­մեն Գրիգորյանը՝ մշտական խորհրդա­կանի պաշտոն: Սակայն ես չեմ ընդու­նել առաջարկը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել