Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ կապված վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ կոպիտ ասած, միայն ժողովրդավար լինելու համար Հայաստանին փող չեն տալու, իսկ դրսից մեզ ուղղված ժողովրդավարության կոչերն իրականում լոկ լծակ էին մեր երկրի վրա լրացուցիչ ազդեցություն ստանալու համար։

Այս ամենի համատեքստում հայաստանյան հասարակության մի զգալի հատվածի համար բարեբախտաբար պայթեց երկար տարիների ընթացքում չգիտես ինչո՞ւ և ո՞ւմ կողմից փչված փուչիկն առ այն, որ բավարար է միայն լինել ժողովրդավար և կարելի կլինի ազգովի ապրել յուղ ու մեղրի մեջ։

Իրականության բացահայտումն ինքնին միգուցե առաջին հայացքից հիասթափեցնող էր, բայց նաև խթանող, որովհետև ի վերջո պարզվեց, որ ինչպես կասեր դասականը՝ «մենք ենք ու մեր սարերը», իսկ մեր լեռներում ապրելու և զարգանալու համար պետք է աշխատել, աշխատել օրնիբուն, աշխատել քրտանջան, աշխատել անտրտունջ և ոչ թե օգնություն մուրալ, այլ սեփական ուժերով ու աշխատանքով վաստակել Հայաստանի հաջողությունը և առաջընթացը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել