Ադրբեջանում հերթական հակահայկական հիստերիան էր նախապատրաստվում...
Օրերս ազերի բլոգերներից մեկը մի ձայնագրություն է տարածել համացանցում,որտեղ ընթերցում է իբրև թե Հայաստանում ստրկացված մի խումբ ազերիների նամակը Ադրբեաջնի ղեկավարությանը,ոևտեղ խնդրում են փրկել իրենց...Ըստ բլոգերի այդ նամակը դրված է եղել Հայաստանից Սանկտ Պետերբուրգի շուկաներից մեկն ուղարկված ծիրանի արկղերից մեկի մեջ...Բլոգերը նաև հավաստիացրել է,որ այդ նամակը շուկայի ազերի աշխատակիցները փոխանցել են Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոսարան...
Ազերիական ԶԼՄ-ները արդեն ցնծության մեջ էին ընկել և միջազգային հանրությանը քիչ էր մնացել արդեն ներկայացնելու էին հայերի վայրագությունների ամենակաևոր ապացույցներից մեկը...Ավաղ,ալիևյան ԶԼՄ-ների հրճվանքը շատ կարճ տևեց...Իսկ պաշտոնական Բաքվի գլխին սառը ցնցուղ լցնողը ոչ ավել ոչ պակաս Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոս Սուլթան Հաշիմովն էր...Նա ոչ միայն հերքել է նամակի մասին տեղեկությունը, այլև վիրավորանքներ է հասցեագրել այն մարդուն,ով այդ տեղեկությունը տարածել է,ով ակամայից մեղադրել էր հյուպխատոսարանի աշխատակիցներին անգործության մեջ...
Այսպիսով,ազերի դիվանագետ Հաշիմովը բացահայտեց ազերիների կողմից կազմակերպված հերթական սադրանքը Հայաստանի դեմ...Համոզված եմ,որ այս հակահայկական գործողության հետևում Ալիևն է և նրա գաղտնի ծառայությունները,որոնք,ինչպես կարելի է հասկանալ,չէին տեղեկացրել այս հատուկ գործողության մասին Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոսին,որն,ըստ սցենարի,պետք է ոչ թե հերքեր ազերիամետ այս տեղեկությունը,այլ հաստատեր այն և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ցուցադրեր Հայաստանում գտնվող "ազերի գերիների' նամակը,որը նոր հակահայ հիստերիայի առիթ էր դառնալու Բաքվում...Ալիևն ընտանյոք հանդերձ այդ նամակով աշխարհով մեկ կշրջագայեր և այն կներկայացներ որպես ապացույց,որ Հայաստանը ստրկատիրական երկիր է...Ավաղ,դիվանագետ Հաշիմովը փչացրեց ապշերոնյան սուլթանիկի ծրագրերը...
Իսկ մենք էլ այս ձախողված ծրագրի շնորհիվ ևս մեկ անգամ ականատես եղանք,թե ինչերի է ընդունակ պաշտոնական Բաքուն Հայաստանի դեմ գործողություններ ծավալելուց...
Ալիևյան ԶԼՄ-ները ափսոսում են,որ այդ տեղեկությունը կեղծ էր,քանի որ մինչև հիմա Ադրբեջանի իշխանությունները սեփական հոտին համոզում են,որ Հայաստանում կա մոտ 4 հազար գերի ազերի-ստրուկներ...
Հ.Գ.Որքան հասկացա Բաքվի մշակած "Ստրկատիրական Հայաստան" ծրագիրը ձախողվեց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել