Այն երեխաները, որոնց դպրոցական ծրագրում ստեղծագործական առարկաներ են ներառված, ավելի լավ են զարգանում և բարձր առաջադիմություն են ցույց տալիս։

Այն դպրոցներում, որտեղ կիրառական արվեստի և երաժշտության դասընթացներ են անցկացվել, աշակերտները առաջադիմության լավագույն արդյունքներն են ցուցաբերել։

Գիտնականները խոշոր գիտափորձ են հրապարակել, որը շուտով ադապտացվելու է եվրոպական կրթական հաստատությունների ուսումնական ծրագրի հետ։ Ապացուցվել է, որ երաժշտության դասերը ազդում են կարճաժամկետ հիշողության և օտար լեզուներ սովորելու վրա։

«Երաժշտությունը անհետանում է ուսումնական ծրագրերից, չնայած այն հանգամանքին, թե ինչ բարենպաստ ազդեցություն է այն գործում երեխաների մտավոր ունակությունների վրա»,– բացատրում է դոկտոր Արթուր Յաշկեն՝ Ամստերդամի համալսարանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել