Panorama.am-ը գրում է.

Խորհրդարանում ԸՕ բարեփոխումների շուրք այսօրվա քննարկումների ժամանակ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն առաջարկեց ընդլայնել նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերը՝ շտաբի վարձակալության, գույքի, պաստառների, աշխատողների ֆեյսբուքյան գովազդի և մյուս կարիքների համար:

«Սոցիալական ցանցերի ծախսերը չենք կարողանում վերահսկել, եթե չհաշվենք»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ կարելի է դիմել «Ֆեյսբուք»-ին և ստանալ տվյալներ, թե որքան է ծախսվել քարոզարշավի ընթացքում:

ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էլ նկատեց. «Ֆեյսբուքի ուշք ու միտքը գնում է ձեր տվյալների համար»:

ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն իր հերթին հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերահսկվելու գովազդը, եթե այն իրականացվի հազարավոր «ֆեյքերով»:

«Հիմա եթե առանց իմ իմացության են գովազդ անում, ո՞նց եք հաշվարկելու»,- հարցրեց Սեյրանյանը:

Դավիթ Հարությունյանն իր հերթին ընդգծեց, որ առաջարկը վտանգավոր է, քանի որ ցանկացածի հետ կարելի է  հաշվեհարդար տեսնել. «Ցանկացած մարդ կարող է գնալ ցանկացած գովազդ պատվիրել՝ այդ թվում ձեր գովազդը, և ձեզ ձեր սահմանից կթռցնի դուրս: Վիրտուալ աշխարհում շատ ավելի դժվար է սրան հետևել»:

Անդրադառնալով վառելիքի ծախսերին՝  Հարությունյանն ասաց, որ հնարավոր չէ վերահսկել՝ բենզի՞ն է ծախսվել նախընտրական շրջանում, թե՞ գազ, ո՞ր ուղղությամբ, որքա՞ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել