ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունում հայտարարել են, թե իբր ռուս ցանցահենները հասանելիություն են ստացել ամերիկյան էլեկտրացանցերին և կարող են անջատել էլեկտրաէներգիան։ Այս մասին գրում էThe Wall Street Journal պարբերականը։

Ինչպես պնդում են գերատեսչությունում՝ «Ստրեկոզա» ցանցահենների խումբը, որին նախարարությունում և ՀԴԲ–ում ռուսական են համարում, կարողացել է մուտք գործել ամերիկյան ընկերությունների պաշտպանված և մեկուսացված ցանցերը, որոնք պատասխանատու են էլեկտրամատակարարման համար։

Գերատեսչության պատասխանատուներից մեկի՝ Ջոնաթան Հոմերի խոսքերով՝ խոսքը կարող է գնալ հարյուրավոր ձեռնարկությունների մասին, ընդ որում, դրանցից մի քանիսը կարող են ընդհանրապես տեղյակ չլինել ցանցահենների գործողությունների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել