Tert.amLife-ը գրում է.

Մի քանի օր է` Հայաստանում քննարկվում է վլոգեր Nas Daily-ի` Նուսեիր Յասինի այցը, որը հայտնի է իր 1 րոպեանոց հոլովակներով։ Ճամփորդ–վլոգերը, որն ունի ավելի քան 161 հազար հետևորդ Ինստագրամում և 7 միլիոն բաժանորդ Ֆեյսբուքում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում երեկ հանդիպում ունեցավ երիտասարդների հետ, զրուցեց նրանց հետ, պատմեց հաջողության իր բանաձևի մասին։

 

Tert.am Life-ը ներկայացնում է հանդիպմանհետաքրքիր դրվագները։

 

Վլոգերը, որն օրերս կոչ էր արել հայերին ավելի շատ անգլերեն սովորել, այս հանդիպման ժամանակ հաճելիորեն զարմացավ։ Նրան հարցեր էին ուղղում անգլերենով, զրույցի ընթացքում թարգմանչի կարիք չզգացվեց։

 

Ինչպես և կարելի էր ենթադրել, նա եկել էր իր տեսախցիկով, նկարահանում էր այն, ինչ իրեն հետաքրքրում է։ Ամենուր տեսախցիկով հայտնվող երիտասարդը հենց այսպես էլ հայտնի դարձավ իր լսարանին` նկարահանելով իրեն հետաքրքրող ամեն բան։ Հայաստանի ցայտաղբյուրներով տպավորված վլոգերը սկսնակներին խորհուրդ տվեց չկենտրոնանալ այն ամենի վրա, ինչն արդեն ներկայացված է։

Nas Daily-ն շեշտում է հաջողության իր բանաձևը` խնայել ժամանակը, նպատակներ սահմանել ու գնալ դրանց հետևից. «Ձեզ համար նպատակներ սահմանեք ու հասեք դրանց։ Ձեր կյանքը ձեր ձեռքերում է։ Պետք է ապրեք այն, որքան հնարավոր է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել