««Սասնա ծռերի» գործով պարագ­լուխ Պավլիկ Մանուկյանի հայտարա­րությունից հետո հնարավոր է որոշ­ում կայացվի քրեական գործով պաշտպաններից ոմանց վարույթից հեռացնելու մասին: Բանն այն է, որ զինված խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանը հայտա­րարել է, թե Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը, որ մեղադրվում են ՊՊԾ գունդը գրավելիս ոստիկաննե­րի սպանելու և բանկոմատ թալանելու մեջ, կապ չունեն դրա հետ: «Պա­տահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հի­մա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»:

Եվ ահա այս հայտարարությունից հետո ամբաստանյալների շահերի միջև հակասություն է առաջացել, և փաս­տաբանները, որոնք պաշտպանում են միաժամանակ այս անձանց, հնա­րավոր է՝ պարզապես վարույթից հե­ռացվեն:

Մեզ հասած լուրերի համա­ձայն՝ խոսքը հանրային պաշտպան­ների մասին է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել