Շատերը չեն պատկերացնում իրենց ամառային արձակուրդներն առանց սիրավեպի, որը կարող է լողափնյա սեքսի պատճառ դառնալ: Daily Mail-ի փոխանցմամբ՝ դա որքան հաճելի է, նույնքան էլ վտանգավոր: Բազմաթիվ երկրներում 2012-ից լողափնյա սեքսի համար սահմանվող պատիժները զգալիորեն խստացվել են:

Հասարակական վայրերում սեքսի նկատմամբ ամենախիստ օրենսդրությունը գործում է մուսուլմանական երկրներում է (ԱՄԷ, Եգիպտոս և Մալդիվներ), որտեղ նման քայլի համար սպասվում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Ռումինիայում նման արարքը պատժվում է 7, իսկ Իտալիայում և Հունաստանում՝ 2 տարվա ազատազրկմամբ: Ֆրանսիայում նման ճոխության դիմաց ստիպված կլինեք 2 տարի ազատազրկման մեջ անցկացնել կամ 15 հազար եվրո տուգանք վճարել:

Թուրքիայում լողափնյա սեքսի համար նախատեսվում է 200 եվրո տուգանք կամ մի քանի ամսով բանտարկություն: Իսպանիայում ծովափին սիրով զբաղվելու համար պետք է մինչև 7000, իսկ Թաիլանդում՝ 200 եվրո ներդնել:

Այս առումով ամենաանվտանգը Բուլղարիայի, Ճամայկայի և Ֆինլանդիայի լողափերն են, որտեղ նման արարքի համար կարժանանաք միայն ոստիկանի նկատողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել