168.am-ը գրում է.

Հուլիսի 18-ին, ժամը 02.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառի։

Վարորդ Նարեկ Հունանյանը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ 20-ամյա Նարեկ Հունանյանը մահացել էր:
Հուլիսի 21-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ուղևորներից մեկը` 2000 թ. ծնված Դավիթ Ղազարյանը, հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել