Armsport.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆեն Զայբերդը մեկնաբանել է ծագումով Թուրքիայից Մեսութ Օզիլի հեռացումը Գերմանիայի ֆուտբոլի հավաքականից։

Ինչպես փոխանցում է CNN Turk-ը, Մերկելի խոսնակը շեշտել է, որ Օզիլը մեծ ներդրում է ունեցել Գերմանիայի հավաքականի հաջողություններում։

«Մեսութ Օզիլը շատ բան է արել հավաքականի համար։ Մենք հարգում ենք նրա որոշումը»,- նշել է գերմանացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ Օզիլը լքում է Գերմանիայի ազգային հավաքականը։

Խոսելով իր այդ որոշման մասին՝ նա ասել է․ «Երբ հաղթում եմ, գերմանացի եմ, երբ պարտվում՝ ներգաղթյալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել