Ինչ զգացողություններ կունենայիք, եթե կատարելով ընդամենը հազար դրամի դեպոզիտ շահեիք բնակարան Երևանի ամենագեղեցիկ և գունավոր շենքներից մեկում: Աջարաբեթի առաջարկած խաղարկության չորս հաջողակները բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ եկել էին իրենց նոր բնակարանների նորամուտը տոնելու:

«Աշխարհի խաղերի հետ միարժամանակ մեզ մոտ գործում էր շահող դեպոզիտ ակցիան, որի շրջանակներում յուրաքանչյուր անձ կարող էր գրանցվել` կատարելով ընդամենը հազար դրամի դեպոզիտ, և ունենում էր խաղարկության տոմս: Յուրաքանչյուր հինգշաբթի մենք ունենում էինք խաղարկություն Արմենիա հեռուստաընկերության եթերում և այդ խաղարկության ընթացքում մենք ունեցանք չորս հաջողակ ովքեր շահեցին բնակարան»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Աջարաբեթի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վերոնիկա Աղինյանը

Շահողներից մեկը` Տիգրան Հովհաննիսյանը Գյումրից է, ով կնոջ և երեխայի հետ էր եկել բնակարանի բանալիները ստանալու. «Առաջինը կնոջս զանգեցի այս ուրախ լուրը հայտնելու համար, սկզբում իհարկե չհավատաց: Սա մեզ համար իսկապես մեծ անակնկալ էր»:

Աննա Սենյանը ինչպես հաղթելուց այնպես էլ բնակարանի բանալիները ստանալուց չէր կարողանում թաքցնել հուզմունքը և ուրախությունը. «Ես պարզապես չէի հավանում, որ այդ ամենը տեղի է ունենում ինձ հետ: Գուցե ժամանակին ես չհավատայի տարբեր խաղարկությունների արդար լինելուն, բայց պատկերացրեք որ այս ամենը հիմա ինձ հետ է կատարվում և սա իրականություն է: Շատ հավանում եմշենքը, բնակվելու եմ երեխաներիս հետ»:    

«Երբ ուղիղ եթերից զանգ ստացա, այդ ժամանակ նշում էինք ընկերներիցս մեկը ծննդյան օրը, այդպես բոլորով հավաքվեցինք և ուրախությունը շարունակեցինք մեր տանը»,- պատմում է Արմանը, ով որոշել է միանգամից տեղափոխվել իր շահած բնակարան:

Կարեն Գալստյանի համար ուղիղ եթերից զանգ ստանալն անսպասել էր, սկզբում չի հավատացել, որ այդ ամենը իր հետ է կատարվում. «Շահումներ ունեցել եմ, բայց նման խոշոր շահում դեռ ոչ: Ուզում եմ Աջարաբեթի նման ակցիաները շարունակական լինեն, որպեսզի մարդկանց  հաճելի պահեր շատ պարգևեն»:

Աջարաբեթի խաղարկած չորս երկու սենյականոց բնակարաններն արդեն ունեն իրենց սեփականատերերը և ինչպես Վերոնիկան նշեց զրույցի վերջում, շուտով կլինեն նոր և ավելի հետաքրքիր խաղարկություններ:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Ելեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել