Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը զարմացած է, որ Հայաստանում չեն դադարում Փանիկում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից ուսումնական վարժանքներ անցկացնելու դեպքի շուրջ քննարկումները:

Զատուլինն ասաց, որ կան մարդիկ, որոնք փորձում են պարզապես պատրվակներ գտնել՝ այնպիսի հարցեր բարձրացնելու համար, ինչպիսին է ռազմաբազայի տեղակայման համաձայնգրում փոփոխություններ կատարելն ու հայ-ռուսական հարաբերություններն առհասարակ վերանայելը:

«Հայ-ռուսական հարաբերությունների համար պատրվակներ հորինելու խաղում լավ բան չկա: Շատերը, այդ թվում` Հայաստանում, անվերջ կանխատեսում են հայ-ռուսական հարաբերությունների անկում նոր իշխանությունների օրոք: Ես չէի ցանկանա կիսել այդ մտահոգությունները: Շատերի համար դա կլիներ ցանկալի ելք, կարդարանար նրանց ցանկությունը:

Իսկ նրանք ուզում են, որ հայ-ռուսական հարաբերությունները վատթարանան»,- շեշտեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել