operativ.am-ը գրում է

Ամերիկյան «Billboard» ամսագիրը կազմել է ԱՄՆ տարածքում ամենաշատ վարձրատրություն ստացած աստղերի ցանկը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Ցանկի առաջին հորիզոնականում U2 ռոք խումբն է, որը 2017 թվականի ընթացքում 54.4 միլիոն դոլար է վաստակել: Երկրորդ հորիզոնականում քանթրի երգիչ Հարթ Բրուքսն է 52.2 միլիոն դոլար ցուցանիշով: Առաջատարների եռյակը եզրափակում է Metallica խումբը՝ 43.2 միլիոն դոլարով:
Առաջին տասնյակում են նաև Բրունո Մարսը, Էդ Շիրանը, Լեդի Գագան, Բիլլի Ջոելը, Guns N Roses-ը, Ռոջեր Ուոթերսը և Coldplay-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել