shamshay.com-ը գրում է
Երեկ, հուլիսի 21-ին զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը զենքով զինված մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի վրա գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ և, տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպանության սպառնալիքներ տալով, պահանջել է գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինված հանցագործը փոխանակման կետի աշխատակից 30-ամյա Գ․Բ․-ից պահանջել և ստացել է 2 միլիոն 500 հազար դրամ, 150 հազար ՌԴ ռուբլի, և 1000 ԱՄՆ դոլար։ Այնուհետև, իր սև գործն ավարտելով, դիմել է փախուստի։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/07/22/1101370/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել