Գաղտնիք չէ, որ Բաքվի բռնապետի վարչակարգի կողմից մեզ պարտադրված է նաև քարոզչական և հոգեբանական պատերազմ, որն իր մեջ ներառում է նաև տեղանվանական բաղադրիչը։

Այս առումով ոչինչ աշխարհում նոր չէ, քանի որ բոլորը գիտեն միևնույն ծոցի Պարսից և Արաբական կամ նույն կղզիների Ֆոլկլենդյան և Մալվինյան տարբերակները, սակայն որևէ իրանական լրատվամիջոց կամ փորձագետ երբեք չի գրի կամ ասի Արաբական ծոց, իսկ արգենտինական մամուլում կամ փորձագիտական շրջանակներում անհնար է հանդիպել Ֆոլկլենդյան կղզիներ ձևին։

Ցավոք, Հայաստանում դեռևս չի ձևավորվել այս խնդրի հստակ գիտակցում և դրա հիման վրա մեթոդաբար առաջ տարվող լրատվական քաղաքականություն, որի համաձայն՝ առնվազն հայալեզու տիրույթում անհնար կլիներ տեսնել որևէ Գյանջա, Օրդուբադ, Բարդա կամ Գաբալա, այլ կլինեին Գանձակ, Որտվատ, Պարտավ և Կապաղակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել