«Կանավա» աշխատանքային գաղութ

«Կանավան» նախկին աշխատանքային գաղութ էր, որը գտնվում էր Չինաստանի Գանսու նահանգի հյուսիս-արևմտյան անապատային հատվածում: 1957-1961 թթ. այստեղ էին գտնվում շուրջ 3000 քաղբանտարկյալներ. համարվում էր, որ այս «ճամբար» մարդկանց ուղարկում են վերադաստիարակելու ու «ճիշտ» ուղում վրա դնելու համար:

Ի սկզբանե գաղութը կառուցված էր 40-50 հանցագործների հաշվով: 1960-ի աշնանից սկսած գաղությում զանգվածային սով սկսվեց. Բանտարկյալներն ուտում էին տերևներ, ծառերի արմատներ, որդեր, միջատներ, առնետներ և վերջիվերջո հասան կանիբալիզմի՝ մարդակերության:

1961 թ. արդեն մահացել էին 3000-ից 2500 բանտարկյալները, իսկ այն 500 մարդիկ, որոնց հաջողվել էր ողջ մնալ, ստիպված էին դիերով սնվել: Նրանց պատմությունը գրված է Յանյա Սյանհուեայի աշխատությունում, ով այնուհետև ճամփորդել է չինական հյուսիս-արևմտյան ողջ շրջանում, որպեսզի հարցազրույցներ վերցնի նրանցից, ովքեր այդ սարսափի միջով են անցել: Գիրքը մի փոքր գեղարվեստական է ստացվել ու նրառում է գրաֆիկական բաժիններ, որոնցում մարդիկ ուտում են մյուսների մարմնի մասերը:

«Կանավայում» մարդակերությունը իրական էր, անգամ ավելին: Դեպքերի մեծ մասում դիերն այնքան նիհար ու լղար էին, որ անգամ դրանցով սնվելն էր բարդ: «Կանավայի» դեպքն արտացոլված է համանուն ֆիլմում, որը պատմում է այն մարդկանց մասին, որոնք ստիպված են եղել հաղթահարել ֆիզիկական զզվանքը, ցուրտը, սովն ու մահը:

Սով Ջեյմսթաունում

Ջեյմսթաունն առաջին մշտական անգլիական համայնքն էր Ամերիկայում: այն հիմնվել է 1607 թ. մայիսի 24-ին Լոնդոնյան քարոարշավի շրջանակներում: Ջեյմսթաունը գաղութի մայրաքաղաք է եղել մինչև 1699 թ., այնուհետև այն տեղափոխվել է Վիլյամսբուրգ:

Փոքրիկ քաղաքը գտնվում էր Պոուհատանի հնդկական ցեղերի կոնֆեդերացիայի տարածքում, որտեղ ապրում էին ավելի քան 14 հազար բնիկ հնդկացիներ: Եվրոպացի վերագնակները պետք է նրանց հետ առևտրի մեջ մտնեին, քանի որ այլ ուրիշ տեղից սնունդ հայթայթելն անհնար էր: Սակայն մի շարք հակասություններից հետո առևտրին վերջ տրվեց:

1609-ին աղետ տեղի ունեցավ. սննդով բեռնված երրորդ նավը, որը Անգլիայից Ջեյմսթաուն էր ուղևորվում, խորտակվեց ու մնաց Բերմուդյան կղզիների ափին: Հետևաբար Ջեյմսթաունն առանց սննդի պաշարի մնաց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կապիտան Սեմուել Արգալը Անգլիա է վերադարձել և չինովնիկներին զգուշացրել Ջեյմսթաունի թշվառ իրավիճակի մասին: Սակայն ամերիկայի ափեր այլևս չուղարկեցին ոչ մի նավ:

1609-ի ձմռանը զանգվածային սով սկսվեց. հարյուրավոր գաղթականներ մահացան սարսափելի մահով, և 1610-ին 500 մարդուց ողջ էր մնացել միայն 60-ը: Պեղումները ցույց են տալիս, որ ողջ մնացածները զբաղվել են մարդակերությամբ, քանի որ մարդկային ոսկորների վրա հայտնաբերվել են նշաններ, որոնք վկայում են այն մասին, որ մկաններն ատամներով առանձնացվել են ոսկորներից: Գտնվել է նաև կնոջ գանգ՝ ճակատի վրա անցքերով, որն էլ խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը փորձել է բառի բուն իմաստով ուտել նրա ուղեղը: Թե ինչքան ժամանակ է Ջեյմսթաունում գործել կանիբալիզմը, անհնար է:

1315-1317-ի Մեծ սովը

Միջին դարերում Եվրոպայում սովը հաճախակի կրկնվող երևույթ էր, որը, որպես կանոն, առաջանում էր սակավ բերքից, գերբնակեցվածությունից ու հիվանդություններից: Բրիտանիան, օրինակ, Միջնադարում զանգվածային սովի 95 դեպք է գրանցել: 1348-1375 թթ. Անգլիայում կյանքի տևողությունը միջինում կամում էր 17,33 տարի:

1310-1330-ականներին Հյուսիսային Եվրոպայում եղանակը անբարենպաստ էր ու անկանխատեսելի: 1315 թ. կտրուկ աճեց մթերքի գները, որն էլ հանգեցրեց համատարած սովի: Որոշ վայրերում գները բարձրացան երեք անգամով, և մարդիկ ստիպված էին ուտել բույսեր, արմատներ, ընդեղեն ու կեղև: 1317-ին ամեն շաբաթ մահանում էին հազարավոր մարդիկ, և երեք տարում սովը սպանեց միլիոնավոր մարդկանց:

Սովի տարիներին հասարակական կանոնները դադարեցն գոյություն ունենալուց. շատ ծնողներ թողնում էին իրենց երեխաներին: Իրականում հենց այս ժամանակաշրջանն է հիմք ծառայել «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի համար: Որոշ ծնողներ անգամ սպանում էին իրենց երեխաներին ու ուտում: Կան նաև վկայություններ, որ բանտարկյալները ուտում էին մյուս բանտարկյալների դիերը, իսկ որոշներն անգամ գերեզմաններից մարմիններ էին գողանում:

Սովը Հյուսիսային Կորեայում

1980-ականների վերջին Խորհրդային Միությունը Հյուսիսային Կորեայից պահանջում էր կոմպենսացիա իր ողջ օգնության դիմաց՝ նախկին ու ներկա: 1991-ին, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, երկու երկրների միջև առևտուրը դադարեց, և Հյուսիսային Կորեյին տնտեսության վրա դա ծանրագույն հետևանքներ ունեցավ: Պետությունն այլևս չէր կարողանում բավարար արտադրանք տալ, որպեսզի կերակրի ողջ բնակչությանը, և ԿԺԴՀ-ում 1994-1998 թթ. զանգվածային սով սկսվեց, որը սպանեց 250,000-3,5 մլն մարդու:

Միս հայթայթելը բարդ էր, և որոշ մարդիկ անցան կանիբալիզմի: Սնունդ վաճառողներին կասկածանքով էին վերաբերվում, իսկ երեխաներին գիշերները չէին թողնում տանից դուրս գալ: Կա գրություն, ըստ որի՝ «մարդիկ սովից խելագարվում էին, անգամ սպանում ու ուտում էին սեփական երեխաներին, փորում էին գերեզմաններ ու ուտում էին դիեր»: Ծնողները խուճապի մեջ էին. նրանց երեխաներին կարող էին առևանգել, սպանել ու մսի փոխարեն վաճառել:

2013-ին լուրեր տարածվեցին, որ Հյուսիսային Կորեայում տնտեսական սանկցիաների արդյունքում կրկին սով է սկսվել: Սննդի բացակայությունը հանգեցրեց նրան, որ մարդիկ կրկին ստիպվծ էին անցնել կանիբալիզմի: արձանագրություններից մեկում ասվում է, որ գտնվել են տղամարդ ու նրա թոռը, որոնք փորելիս են եղել գերեզմանը՝ դի հանելու ու ուտելու նպատակով: Բռնել են նաև տղամարդկանց մի խումբ, որոնք երեխաների էին եփում: Հաշվի առնելով, որ Հյուսիսային Կորեան երկրի ներսում կատարվողը գաղտնի է պահում, կառավարությունը չի հաստատել կանիբալիզմի մասին այս լուրերը:

Սովը Պովոլժիեում

1917-ին՝ Առաջին Աշխարհամարտի վերջում, Ռուսաստանում սկսվեց քաղաքացիական պատերազմ բելշևիկյան Կարմիր բանակի ու Սպիտակ բանակի միջև: Այս ընթացքում քաղաքական քաոսը, ծայրահեղ բռնությունն ու Ռուսաստանի տնտեսական մեկուսացումը հանգեցրին մի շարք հիվանդությունների ու համաճարակների առաջացման ու սննդի պակասի շատ շրջաններում:

1921-ին բոլշևիկյան Ռուսաստանում սննդի սահմանափակ մատակարարումը ու երաշտը զանգվածային սով առաջացրին, որը վտանգ էր սպառնում 25 մլն մարդու կյանքի համար Պովոլոժիեում ու Պրիուրալյեում: 1922-ի վերջում սովը սպանեց 5-10 միլիոն մարդու:

Սովի ժամանակ հազարավոր խորհրդային քաղաքացիներ լքում էին իրենց տները՝ սնունդ հայթայթելու նպատակով: Մարդիկ ստիպված էին խոտեր, կեղտ, միջատներ, կատուներ, շներ, կավ ուտել, այնուհետև անցան մարդակերության: Շատերն ուտում էին իրենց ընտանիքի անդամներին ու մարդկանց որսով էին զբաղվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել