Եթե ձեր կրունկները չոր են, ապա այս նյութը կօգնի ձեզ իմանալ մի միջոցի մասին, որը կօգնի ձեզ ունենալ փափուկ և գեղեցիկ կրունկներ ընդամենը 2-3 րոպեում՝ օգտագործելով միայն բնական բաղադրիչներ։ Չոր և ճաքճքած կրունկները ոչ միայն գեղեցիկ չեն նայվում, այլ նաև կարող են դառնալ լուրջ հիվանդությունների պատճառ և առաջացնել ցավ, եթե ճաքած կրունկների խնդիրը խորանա։

Դրանք նաև կարող են դառնալ բակտերիաների և միկրոբների համար սնվելու միջոց՝ առաջացնելով շատ մեծ խնդիրներ։ Ահա թե ինչի համար է հարկավոր օգտագործել այս բաղադրատոմսը։ Այս պրոցեդուրան ցանկալի է անցկացնել օրվա մեջ 1 անգամ լոգանքից հետո, և այն ձեզանից կխլի ընդամենը 2-3 րոպե։

Լոգանքից հետո պեմզա քարով մաքրեք կրունկները և քսեք կրեմի բարակ շերտ կամ յուղ։ Կրկնեք այս պրոցեդուրան ամեն օր և ձեր կրունկները միշտ կունենան հիանալի տեսք։

Դուք կարող եք օգտագործել գլիցերին, գերչակի, ձիթապտղի և կոկոսի յուղեր, քանի որ դրանք շատ օգտակար են և պարունակում են շատ սնուցող նյութեր, որոնք սնում և խոնավացնում են մաշկը։ Ահա մի պարզ բաղադրատոմս, որը կօգնի ձեզ արագ վերականգնել, մեղմ ասած, վատ վիճակում գտնվող կրունկները։

Բաղադրիչներ: 10 հաբ ասպիրին (300 մգ), 70% բժշկական սպիրտ 250 մլ

Պատրաստումը: Մանրացրեք ասպիրինը՝ դարձնելով այն փոշի և խառնեք սպիրտի հետ։ Թողեք խառնուրդը մնա 2-3 օր, թափահարեք ամեն օր, որպեսզի ստանաք միատարր հեղուկ։

Մի քանի օր հետո լուծույթը պատրաստ է օգտագործման։ Վերցրեք թանզիֆի կտոր կամ բամբակի և թաթախեք այն խառնուրդի մեջ, այնուհետև դրեք այն վնասված հատվածներում, փաթաթեք ոտքերը սննդի տոպրակով և գուլպա հագեք։ Թողեք՝ գործի նվազագույնը 2 ժամ, իսկ ավելի լավ կլինի ամբողջ գիշերվա ընթացքում։ Առավոտյան լվացեք և քերեք քերիչով, քսեք կրեմ կամ յուղ։

Դուք կնկատեք, որ ձեր կրունկները դարձել են ավելի փափուկ, իսկ կոպիտ մաշկը և ճաքերը մեկընդմիշտ անհետացել են։ Այս բաղադրատոմսը նաև շատ լավ է վարիկոզի համար։ Մերսեք վարիկոզ ունեցող հատվածներն այս խառնուրդով, և ցավը աստիճանաբար կվերանա։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել